Արարատի մարզի Ս.Հակոբ եկեղեցում այսօր եռատոն էր

Արարատի մարզի Ս.Հակոբ եկեղեցում այսօր եռատոն էր

եկտեմբերի 15-ին Արարատի մարզի Արարատ գյուղի Ս. Հակոբ եկեղեցում մատուցվեց պատարագ Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օրվա առթիվ: Պատարագիչ քահանան Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանն էր: Պատարագին  ուխտաբար մասնակցում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկած միաբան սարկավագները, Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու համայնքի անդամները՝ Տեր Գրիգոր քահանա Հովհանիսյանի հետ, ինչպես նաև Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու համայնքի անդամները՝ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանի հետ միասին: 
 

Տեր Դավիթ քահանա Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց. «Մենք այս օրը եռատոն դարձրինք: Նշեցինք Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օրը, Ս. Հակոբի մասունքի բերման օրը և տոնեցինք Արարատ գյուղի հիմնադրման 190-րդ ամյակը»:

 

Պատարագի ավարտին տեղի ունեցավ մատաղի օրհնություն, որը բաժանվեց հավատացյալներին, իսկ ներկաների օրը տոնական դարձրեցին  Արարատի մշակույթի տան սաներն իրենց երգ ու պարով:

 

Մարիետտա Խաչատրյան

  • 2018-12-15
×