Դեկտեմբերի 20-ին Արարատի մարզի հոգևոր տեսուչ գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցուն կից դահլիճում տեղի ունեցավ դպիրների թեկնածուների քննությունը:
Քննական հանձնաժողովի կազմում էին Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Դավիթ քահանա Սահակյանը և Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Եփրեմ քահանա Հարությունյանը:
Դիմորդները 27-ն էին՝ Արարատի մարզի համայնքներից, ովքեր առաջադրվել էին հովիվների կողմից: Մարդիկ, ովքեր ծառայում են թեմի եկեղեցիներում և օգտակար լինում իրենց համայնքի հովվական և ծիսական կյանքին:
Քննությունը հաջողությամբ հանձնած թեկնածուները դեկտեմբերի 26-ին Արտաշատի Սուրբ Հովաննես Ավետարանիչ եկեղեցում Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի ձեռամբ կստանան դպրական աստիճան: