Առաջնորդարանի սպասասրահը բազմամարդ էր, տիրող տրամադրությունը՝ վարակիչ ու տոնական: Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցավ ամանորյա միջոցառում՝ «Արև երեխաներ» հասարակական կազմակերպության դաունի համախտանիշ ունեցող երեխաների համար.«Սա առաջին անգամն էր, երբ մենք փորձեցինք տոն պարգևել երեխաներին և շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ում շնորհիվ կայացավ այս հանդիպումը ու վերածվեց տոնախմբության»,- ասաց Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը:
Միջոցառմանն իր աջակցությունն էր ցուցաբերել Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ինչպես նաև բարերար Ռազմիկ Խաչատուրեանը:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին