Դեկտեմբերի 28-ին Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը բարեգործական այց կատարեց Երևանի «Մանկան տուն» ՊՈԱԿ:
Այսօր երեխաների ամանորյա հանդեսն էր, ինչին մասնակիցը եղանք նաև մենք: Երեխաները Ձմեռ պապին ու Ձյունանուշին դիմավորեցին երգ ու պարով, տոնական հագուստներով և բարձր տրամադրությամբ: Տոնական հանդեսի ավարտին, երեխաների հետ հետաքրքիր խաղեր կազմակերպեցին ծաղրածուները:
Միջոցառման ընթացքում Ձմեռ պապը երեխաներին բաժանեց ամանորյա նվերներ և իր բարեմաղթանքը փոխանցեց փոքրիկներին, որպեսզի 2019 -ը լինի երազանքների իրականացման տարի:
Մարիետտա Խաչատրյան