Դպրական տվչության կարգ՝ Արարատի մարզում

Դպրական տվչության կարգ՝ Արարատի մարզում

Դեկտեմբերի 26-ին` Ս.Ստեփանոս նախավկայի տոնի առթիվ, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Արտաշատի Ս. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում Արարատի մարզի հոգևոր տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի ձեռամբ 32 անձիք ստացան դպրական աստիճան: Բացառիկ ու աննախադեպ այս արարողությանը մասնակցում էին Արարատի մարզի եկեղեցիների հոգևոր հովիվները և հավատացյալները: Մարզի եկեղեցիներում ծառայողները դպրական տվչությամբ իրավունք ստացան իրենց խոնարհ սպասավորությունը բերելու Մայր Եկեղեցուն:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2018-12-28
×