Սուրբ Ծննդյան Պատարագ Ս. Սարգիս եկեղեցում

Սուրբ Ծննդյան Պատարագ Ս. Սարգիս եկեղեցում

Հունվարի 6-ին Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը տոնական Ս. Պատարագ մատուցեց առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում:Սրբազան հորը որպես ընթերականներ սպասավորում էին Տ. Շահե քահանա Հայրապետյանը և Տ. Եսայի քահանա Արթենյանը:

 

Հընթացս Ս. Պատարագի Նավասարդ Սրբազանն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի շնորհավորական ուղերձը:

 

Ս. Պատարագի ավարտին Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը Ջրօրհնեքի կարգ կատարեց, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը: Արարողության ավարտին Սրբազան հայրը շնորհավորեց հավատացյալներին Ս. Ծննդյան տոնի առթիվ:

 

Ներկայացնելով այս տարվա Ջրօրհնեքի խաչքավոր Թովմաս Գրիգորյանին՝ Սրբազան հայրը բարօր կյանք մաղթեց նրան և նրա ընտանիքին: Այնուհետև Սրբազան հայրը Թովմաս Գրիգորյանին հանձնեց Ջրօրհնյաց խաչը, որը մինչև հունվարի 13-ը կմնա խաչքավորի տանը: Արարողության ավարտին Նավասարդ Սրբազանը ևս մեկ անգամ շնորհավորեց հավատացյալներին Քրիստոսի հրաշափառ Ծննդյան առթիվ ու Պահպանիչ աղոթքով արձակեց նրանց:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2019-01-06
×