Հունվարի 11-ին տեղի ունեցավ Մարմարաշենի Ս. Գևորգ եկեղեցու ատենապետ Վարդուհի Խաչատրյանի նշանադրությունը։ Վարդուհին արդեն 9 տարի է` ստանձնում է ատենապետի պաշտոնը։ Այդ պատասխանատու և նվիրական ծառայությունը նա կատարում է սիրով, հավատով ու մեծ նվիրումով։ Եկեղեցասեր երիտասարդներին հոգևոր և բարոյական գիտելիքներով զինելը, մշտապես նրանց բոլոր նախաձեռնություննեին աջակցելը՝ դարձել էր նրա կյանքի անբաժան մի մասը։ Վարդուհու ապագա ամուսինը` Վահրամ Եփրեմյանը, ժամանակին եղել է Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու երիտասարդաց միության անդամներից։ Կարող ենք փաստել, որ Հայ Առաքելական եկեղեցին, որ մշտապես կարևորում է հավատավոր ընտանիքների ձևավորումը, ևս մեկ անգամ առիթ դարձավ` ստեղծելու իսկական քրիստոնյա ընտանիք։
«Թերևս պատահական չէր, որ 2019 թվականը Ն. Ս. Օ. Տ. Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայտարարեց ընտանիքի տարի։ Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդներից ևս մեկն իր քայլը կատարեց՝ ընտանիք ստեղծելու հարցում։ Դուք այսօր կատարեցիք ձեր համատեղ և գիտակցական կյանքի ամենակարևոր քայլերից մեկը, և Աստծո կամքով Սուրբ Պսակը վերջնականապես թող երկուսիդ դարձնի մեկ անձ և մեկ մարմին»,-մաղթեց Երիտասարդաց միությունների համակարգող տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը։