Ջերմ մթնոլորտ՝ «Ջերմիկ անկյունում»

Ջերմ մթնոլորտ՝ «Ջերմիկ անկյունում»

Այսօր հունվարի 12-ին Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցու Երիտասարդաց միության անդամները Տեր Տիրան ավագ քահանա Առուշանյանի գլխավորությամբ այցելեցին «Ջերմիկ անկյուն» հիմնադրամ. «Գեղեցիկ ավանդույթի համաձայն՝ արդեն 5-րդ տարին է՝ այցելում ենք «Ջերմիկ անկյուն» Սուրբ Ծննդյան և Հարության տոներին՝ Տնօրհնեք կատարելու և նրանց Ամանորը շնորհավորելու համար»:

 

Այցի ընթացքում Տեր Տիրան ավագ քահանա Առուշանյանը «Ջերմիկ անկյուն» հիմնադրամի բնակիչներին փոխանցեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը և կատարեց տնօրհնեքի կարգ: Այցի ավարտին երիտասարդաց միության անդամները ներկաներին բաժանեցին քաղցրավենիքներ և նվերներ, այնուհետև հանդես եկան թատերական ներկայացումներով, երգ ու պարով, որը ներկաներին հաղորդեց բարձր տրամադրություն:

 

 

Մարիետտա Խաչատրյան

  • 2019-01-12
×