Հունվարի 23-ին Արալեզի միջնակարգ դպրոցում կայացավ «Հոգևոր միտք» խորագրով խաղ-մրցույթի եզրափակիչ փուլը։ Խաղին մասնակցում էին Վանաշենի, Տափերականի և Արալեզի միջնակարգ դպրոցներից մի խումբ շնորհալի աշակերտներ։ Միջոցառմանը ներկա էին քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն հոգեշնորհ Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը, Տեր Հովակիմ քահանա Հարությունյանը, Հրաչ սարկավագ Սուլթանյանը, տարածաշրջանի ՔԴԿ պատասխանատու Մինաս Հովակիմյանը և այլոք։ Մրցույթում հաղթեց քրիստոնեական սերն ու բարեկամությունը։