Հունվարի 30-ին Մարմարաշենի Ս. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղուկաս քահանա Բալայանը հանդիպեց տարածաշրջանի դպրոցներում «Եկեղեցու պատմություն» դասավանդող ուսուցիչների հետ։ Քննարկվեցին մի շարք կարևոր թեմաներ ինչպիսիք էին՝ Եկեղեցու Խորհուրդները, երեխաների եկեղեցի հաճախելը և Ս. Պատարագին մասնակցության կարևորությունը։ Հանդիպման ընթացքում որոշում կայացվեց մոտ ապագայում միասնական ջանքերով կազմակերպել կիրակնօրյա դպրոցներ՝ նպատակ ունենալով երեխաների մեջ ամրապնդել քրիստոնեական առաքինությունները։ Հանդիպման ավարտին Տեր Ղուկասը ներկաներին մաղթեց, որպեսզի հավատքի մեջ ամուր և անսասան լինեն, և ի փառս Աստուծոյ առավելագույնս ջանասիրություն ցուցաբերեն երեխաների՝ քրիստոնեական դաստիարակության առաքելության մեջ:
Մարիետտա Խաչատրյան