Տեառընդառաջի տոնակատարությունը՝ Արարատյան Հայրապետական թեմում
Տեառընդառաջի տոնակատարությունը՝ Արարատյան Հայրապետական թեմում
Փետրվարի 16-ին Ս. Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների տոնն է:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ այդ օրը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Արդեն 13 տարի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Նավասարդ Սրբազանի օրհնությամբ ու նախաձեռնությամբ Ս. Սարգսի տոնի առթիվ հոգևոր արարողություններին զուգահեռ իրականացվում են երիտասարդներին ուղղված բազմաթիվ ծրագրեր՝ սիրո տոնը լցնելով հայկական երանգներով ու տրամադրությամբ: Առանձնահատուկ կարևորվում են Հայոց բանակին ու հայ զինվորին նվիրված ծրագրերը:
Նավասարդ Սրբազանի տնօրինությամբ այդ օրը թեմի երեք՝ Ս. Սարգիս անունը կրող եկեղեցիները բաց կլինեն մինչև երեկոյան ժամը 22.00-ը: Տոնի առթիվ Ս. Պատարագ կմատուցվի թեմի՝ Ս. Սարգիս եկեղեցիներում՝ Առաջնորդանիստ, Նոր Նորքի, Արգավանդի: Խորհրդային տարիներից ի վեր առաջին անգամ Ս. Պատարագ կմատուցվի նաև Գետազատի Ս. Սարգիս խոնարհված եկեղեցում:
Այս տարի տոնական միջոցառումների շարքում ընդգրկված են հետևյալ ծրագրերը.
Փետրվարի 15
13:00- «Երիտասարդների օր, կամ անցկացնենք ազգային սիրո տոնը միասին» Ս. Սարգսին նվիրված երիտասարդական համերգ-ցերեկույթ ՖԻԿԱ-ի հետ: Երիտասարդների օրհնություն, տոնի խորհուրդ, սիրո խոստովանություններ, աղի բլիթներ, գեղեցիկ մրցանակներ, խաղեր, երգ ու պար. այս ամենին կարող եք ինքներդ մասնակցություն ունենալ: Միջոցառումը տեղի կունենա Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանի (Իսրայելյան 21, Ս. Սարգիս եկեղեցու բակ) դահլիճում: Ի դեպ՝ սպասվում են սիրո խոստովանություններ և մրցանակներ: Խորհրդավորությունը, հուզմունքը և զվարճանքը երաշխավորված են:
15:00. «Իմ գաղտնի Գրքասեր. Սիրո խոստովանություն գրքով»:
«Բուկինիստ» գրախանութների ցանցը և Արարատյան Հայրապետական թեմը սիրահարների տոնի առթիվ ներկայացնում են «Իմ գաղտնի գրքաՍԵՐ. սիրո խոստովանություն գրքով» միջոցառում-ակցիան: Փետրվարի 15-ին՝ ժամը 15:00-ին, «Բուկինիստի» Աբովյան մասնաճյուղում (Աբովյան 2/5) կմեկնարկի «Իմ գաղտնի Գրքասեր» ծրագրի մասնակիցների գրքերի հանձնումը: Չբացահայտելով նվիրողի անձը՝ միջոցառմանը հրավիրվելու են բոլոր նրանք, ովքեր նվերներ ունեն իրենց գաղտնի գրքասերներից:
Ի դեպ՝ անակնկալ է սպասվում նաև ամենագեղեցիկ ընծայագրերի հեղինակներին:
Սիրառատ ու գրքառատ երեկոյի ընթացքում տոնի հոգևոր խորհուրդը կներկայացնի Տեր Եսայի քահանա Արթենյանը, «Իմ գաղտնի գրքաՍԵՐ. սիրո խոստովանություն գրքով» նախաձեռնության մասին կխոսի «Բուկինիստ» գրախանութների տնօրեն Խաչիկ Վարդանյանը: Հեղինակային երգերի կատարմամբ ելույթ կունենա Տաթև Բդեյանը:
17:00-19:00. Հսկման ժամերգություն և նախատոնակ: Արարատյան Հայրապետական թեմի Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցում տեղի կունենա հսկման ժամերգություն, այցելու երիտասարդներին կբաժանվեն աղաբլիթներ:
17:30- Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցու բակում Երևանի կենտրոն վարչական շրջանի նախաձեռնությամբ եկեղեցու բակում տեղի կունենա տոնախմբություն՝ վարչական շրջանի մշակույթի վարչության երգի-պարի խմբակների սաների մասնակցությամբ:
17:30-ին- Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցու բակում Երևանի կենտրոն վարչական շրջանի նախաձեռնությամբ տեղի կունենա տոնախմբություն՝ վարչական շրջանի մշակույթի վարչության երգի-պարի խմբակների սաների մասնակցությամբ: Պատանիները նաև աղի բլիթ կհյուրասիրեն երիտասարդներին:
18:00- 22:00- հսկման ժամերգություն: Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցում համայնքի անդամների ու երիտասարդաց միության մասնակցությամբ կկատարվի հսկման ժամերգություն: Ընթացս կներկայացվի նաև սրբի վարքը:
19:00- Ս. Սարգսի տոնը ԼՈՖԹ-ում:
Փետրվարի 16-ին
Երիտասարդների օրհնության կարգ կկատարվի բոլոր եկեղեցիներում:
9:30- Ձեռագիր Ավետարան կբերվի եկեղեցի: Երևանի Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-Մատենադարանից 17-րդ դարում Ս. Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը կբերվի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի, Ս. Պատարագի ողջ ընթացքում կլինի Ս. Խորանի վրա: Ավետարանը եկեղեցում կմնա մինչև երեկոյան ժամերգությունը:
10:00- Ս. Սարգսի աջը կբերվի եկեղեցի: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի արտոնմամբ Ս. Սարգսի աջը կբերվի Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի: Հավարտ Ս. Պատարագի Սրբազան հայրը սուրբ մասունքով կօրհնի հավատավոր ժողովրդին ու զինվորներին: Ս. Աջը եկեղեցում կմնա մինչև երեկոյան ժամերգությունը:
11:00- տոնական Ս. Պատարագ՝ նվիրված Ս. Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների հիշատակին: Տոնի առթիվ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս.Պատարագը կմատուցվի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ:
14:30- Խաչերթ: Արդեն ձևավորված ավանդույթի համաձայն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց Մաշտոց և Բաղրամյան պողոտաներով հազարավոր երիտասարդներ, եկեղեցական համայնքների անդամներ, զինվորականներ, ոստիկանական ակադեմիայի սաներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, բուհերի ուսանողներ և բոլոր ցանկացողները միասնաբար կմասնակցեն խաչապտույտին:
15:00- «Ս. Սարգիս» ցուցահանդես- մրցույթ: Հայաստանի նկարիչների տանը (Աբովյան 16) կբացվի Ս. Սարգսի տոնին նվիրված հանրապետական 6-րդ ցուցահանդես- մրցույթ: Կազմակերպիչներն են Արարատյան Հայրապետական թեմը, Աշխարհի հայ նկարիչների միությունը և Հայաստանի նկարիչների միությունը: Մրցույթի համար սահմանվել է չորս անվանակարգ՝ գեղանկար, գրաֆիկա, քանդակ, դեկորատիվ-կիրառական արվեստ: Լավագույն աշխատանքները կարժանանան դրամական պարգևների:
15:30-տոնական համերգ: Սիրահարների պուրակում տեղի կունենա տոնական համերգ՝ նվիրված Ս. Սարգսի տոնին: Համերգին ելույթ են ունենալու Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը:
Զինվորների օրհնության կարգ: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախագահությամբ կկատարվի զինվորների ու երիտասարդների օրհնության կարգ՝ Ս. Սարգսի մասունքակիր աջով ու 17-րդ դարի Ավետարանով:
Պարգևատրում: Այս տարի չորրոդ անգամ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը կպարգևատրի սահմանային գծում ծառայության ընթացքում առավել աչքի ընկած ժամկետային 20 զինվորների, ովքեր դեռևս ծառայության մեջ են: Սա երախտիքի դրսևորում է մեր սահմաններն անառիկ պահող զինվորներին: Նրանց տվյալները տրամադրել է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցում
տեղի ունեցող միջոցառումների ժամանակացույց
Փետրվարի 16-ին
11:00- Ս. Պատարագ
13:00- Տոնական համերգ: ԱրարատյանՀայրապետական թեմի Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու բակում Ս. Պատարագի ավարտին տեղի կունենա երիտասարդների օրհնության կարգ: Այնուհետև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Նոր Նորքի Հայորդյաց տան սաների մասնակցությամբ եկեղեցու բակում տեղի կունենա տոնական մեծ համերգ:
Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցում
տեղի ունեցող միջոցառումների ժամանակացույց
Փետրվարի 16-ին
10:30- 21-րդ դարում ընդօրինակված ձեռագիր Ավետարան կբերվի եկեղեցի:
11:00 – Ս. Պատարագ: Ավարտին կկատարվի երիտասարդների օրհնության կարգ: Տոնի առթիվ եկեղեցու բակում կազմակերպվել է տոնախմբություն՝ ազգային երգ-պար, մրցույթներ՝ բացիկների, Ս.Սարգսի վարքին ու տոնին նվիրված վիկտորնինա: Համայնքի նախաձեռնությամբ տոնական սիրո ճաշ կմատուցվի: Ներկաներին նաև քաղցրաբլիթներ կհյուրասիրեն և սուրբգրային պատգամներով թերթոններ կբաժանվեն:
17:30-ին եկեղեցու երիցատանը երիտասարդական երեկույթ կլինի:
Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցում
տեղի ունեցող միջոցառումների ժամանակացույց
Փետրվարի 16-ին
17:30- Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցու բակում երեկոյան ժամերգությունից հետո երիտասարդների մասնակցությամբ տոնախմբություն տեղի կունենա: Եկեղեցու բակում ազգային երգերով ու պարերով կնշվի Ս. Սարգսի տոնը: