Սիրո տոնը՝ Արգավանդի Ս.Սարգիս եկեղեցում

Սիրո տոնը՝ Արգավանդի Ս.Սարգիս եկեղեցում

Փետրվարի 16-ին Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցում Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանի նախաձեռնությամբ Ս.Սարգսի տոնը նշվեց մեծ շուքով: Առավոտյան Ս.Պատարագից անմիջապես հետո, սկսվեց տոնական համերգը, որին մասնակցում էին «Ջիվանու» աշուղական դպրոցի սաները: Տեղի ունեցավ նաև վիկտորինա և հարցերին ճիշտ պատասխանողներին տրվեցին նվերներ, որոնք տրամադրել էր Արարատյան Հայրապետական թեմը: Միջոցառումն ավարտվեց սիրո ճաշով և երիցկնոջ պատրաստած գեղեցիկ անակնկալով. Արգավանդի եկեղեցու երիտասարդաց միության անդամներին երեցկինը նվիրեց թատրոնի տոմսեր՝ ամփոփելով երիտասարդների գեղեցիկ երեկոն: 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2019-02-16
×