Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների բակում տեղի ունեցավ Ս. Սարգսի տոնին նվիրված միջոցառում, որի ժամանակ Վահե սարկավագ Հովհաննիսյանը ներկայացրեց տոնի խորհուրդը, ինչին հաջորդեց երիտասարդներին աղի բլիթների բաժանելը. «Շատ եմ սիրում այս եկեղեցին: Այստեղ հատկապես սիրում եմ տոնել հենց Ս. Սարգսի տոնը ու այս տարի որոշեցի ուտել աղի բլիթ, տեսնենք՝ ինչ կլինի»,- մեզ հետ զրույցում նշեց հավաքվածներից մեկը:
Միջոցառման ընթացքում իրենց ելույթներով հանդես եկան «Գոհար» պարային համույթի սաները:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին