Բուն Բարեկենդանի տոնը՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Բուն Բարեկենդանի տոնը՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում

Բուն Բարեկենդանի տոնը՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում

Այսօր՝ փետրվարի 19-ին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը մեծ շուքով նշեց Բուն Բարեկենդանի տոնակատարությունը: Միջոցառման սկզբում Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը ներկաներին ողջունեց և փոխանցեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը. «Փետրվարի 18-ից սկսած՝ Երևան քաղաքի 12 վարչական շրջաններում անցկացվում են Բարեկենդանին նվիրված միջոցառումներ: Այս տոնը նպատակ ունի վերստին մեր ժողովրդի մեջ արթնացնել այն գեղեցիկ խաղերն ու ավանդույթները, որոնք մերն են, բայց, ցավոք, ժամանակի ընթացքում մոռացվել էին»:

 

Միջոցառման ընթացքում ներկայացվեց երեխաների կողմից բեմադրված Հ.Թումանյանի «Բարեկենդանը» հեքիաթը: Այնուհետև իրենց երգ ու պարով հանդես եկան մի շարք պարային և երաժշտական խմբեր՝ «Բելլա» պարային ստուդիան և Զեյթուն մշակութային կենտրոնի «Հայասա» թատերախումբը:

 

 

Հիշեցնենք, որ մինչ Բուն Բարեկենդանի տոնը, որն այս տարի կնշվի մարտի 3-ին, Երևանի բոլոր վարչական շրջաններում կկազմակերպեն տոնական միջոցառումներ՝ ԱՀԹ երիտասարդաց միությունների նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։

 

 

Մարիետտա Խաչատրյան

  • 2019-02-19
×