Բուն Բարեկենդանի տոնը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Բուն Բարեկենդանի տոնը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

Բուն Բարեկենդանի տոնը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

Շեն մնաք, լիքը բարիք ունենաք, բարեկենդան ձեզ… Ահա, այսպիսի բարեմաղթանքներով էր այսօր ողողված Սուրբ Երրորդություն եկեղեցու բակը: Գեղեցիկ միջոցառումը սկսվեց Տեր Պետրոս ավագ քհն. Մալյանի օրհնության խոսքով, ով նաև բացատրեց տոնի խորհուրդը. «Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն: Այն ուրախության ու զվարճանքի օր է, հիշեցնում է Ադամի և Եվայի դրախտային կյանքը, երբ նրանք ապրում էին վայելքի ու անհոգության մեջ: Մեծ Պահքին նախորդող կիրակին Բուն Բարեկենդանն է: Պահքի կարևորությունն ընդգծել է Քրիստոս, Ով անապատում 40 օր պահք պահեց:

 

Գեղեցիկ տոնն էլ ավելի հետաքրքիր դրաձրեցին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մշակութային օջախների սաները: Եկեղեցու բակը տեսակ-տեսակ գունագեղ սեղաններով զարդարել էին Կոնստանտին Օրբելյանի անվան արվեստի դպրոցի սաները: Իրենց հեզաճկուն պարով բոլորին հիացրեցին «Միլեն շոու բալետի» սաները, իսկ Ալ. Աճեմյանի անվան երաժշտական դպրոցն ապահովեց ազգային շունչը՝ ժողովրդական երգերի տեսքով: Ամենուրեք տիրում էր բարձր տրամադրություն: Բոլորը երգում էին ու պարում, միմյանց շնորհավորում և բարի կենդանություն մաղթում:

 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2019-02-20
×