Բուն Բարեկենդանի տոնը՝ Կենտրոն վարչական շրջանում

Բուն Բարեկենդանի տոնը՝ Կենտրոն վարչական շրջանում

Այսօր՝ փետրվարի 21-ին, Կենտրոն վարչական շրջանի Բ.Կանաչյանի անվան արվեստի դպրոցում մեծ շուքով նշվեց Բուն Բարեկենդանի տոնակատարությունը: Միջոցառման սկզբում ԱՀԹ երիտասարդաց միությունների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը ողջունեց և օրհնեց ներկաներին, այնուհետև Կենտրոն վարչական շրջանի մշակույթի պատասխանատու, ազգագրագետ Մարգարիտ Սարգսյանը ներկայացրեց Բուն Բարեկենդանի տոնի խորհուրդը և հաջող ընթացք մաղթեց բոլորին՝ ողջունելով հատկապես հանդիսատեսի շարքերը համալրած փոքրիկներին, ովքեր անհամբերությամբ սպասում էին միջոցառման մեկնարկին:

 

 

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին Կանաչյան արվեստի դպրոցի սաների կողմից բեմադրված թումանյանական թատերախաղեր՝ «Մի կաթիլ մեղրը» «Անբան հուռին» և «Բարեկենդանը»: Այնուհետև իրենց երգ ու պարով հանդես եկան նույն դպրոցի երեխաները:

 

 

Հիշեցնենք, որ մինչ Բուն Բարեկենդանի տոնը, որն այս տարի կնշվի մարտի 3-ին, Երևանի բոլոր վարչական շրջաններում կկազմակերպեն տոնական միջոցառումներ՝ ԱՀԹ երիտասարդաց միությունների նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։

 

 

 Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2019-02-21
×