Բուն Բարեկենդանի տոնը՝ Աջափնյակ վարչական շրջանում

Բուն Բարեկենդանի տոնը՝ Աջափնյակ վարչական շրջանում

Այսօր՝ փետրվարի 22-ին, Աջափնյակ վարչական շրջանը մեծ շուքով նշեց Բուն Բարեկենդանի տոնակատարությունը: Միջոցառման սկզբում ԱՀԹ երիտասարդաց միությունների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը ողջունեց ներկաներին և փոխանցեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը. «Արդեն մի քանի անգամ ես առիթ եմ ունեցել ներկա գտնվելու այս գեղեցիկ միջոցառմանը և կարող եմ փաստել, որ այս շրջանը Երևանի լավագույն վարչական շրջաններից մեկն է, որն ամեն տարի շատ գեղեցիկ ձևով կարողանում է ներկայացնել Բուն Բարեկենդանի խորհուրդը: Այս տարի մենք Բուն Բարեկենդանը տոնելու ենք մարտի 3-ին: Ես ողջունում եմ ձեզ բոլորիդ և ցանկանում եմ հաճելի և ուրախ ընթացք»:

 

 Միջոցառման ընթացքում ներկայացվեց «Վասպուրիկ» մարյոնետների թատրոնի սաների կողմից բեմադրված Հ.Թումանյանի «Անբան հուռին» հեքիաթը: Այնուհետև իրենց երգ ու պարով հանդես եկան մի շարք պարային և երաժշտական խմբեր՝ «Ֆորս» պարային ստուդիան, «Մարաթուկ» ազգագրական երգ ու պարի համույթը, Անահիտ Ցիցիկյանի անվան երաժշտական դպրոցի «Հայկ» դհոլահարների խումբը, «Զարթոնք» պարային ստուդիան և «Աջափնյակ» գեղագիտական դաստիարակության կենտրոնի սաների ձեռքի աշխատանքները: 

 

 

Հիշեցնենք, որ մինչ Բուն Բարեկենդանի տոնը, որն այս տարի կնշվի մարտի 3-ին, Երևանի բոլոր վարչական շրջաններում կկազմակերպեն տոնական միջոցառումներ՝ ԱՀԹ երիտասարդաց միությունների նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։

 

 

 Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 

 
  • 2019-02-22
×