Մուսուլման և քրիստոնյա կանանց առանձնահատկությունները

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Մուսուլման և քրիստոնյա կանանց առանձնահատկությունները

Մուսուլման և քրիստոնյա կանանց առանձնահատկությունները

Այսօր Անալիտիկ կենտրոնում տեղի ունեցած  «Կնոջ դերը. մուսուլման և քրիստոնյա կանանց առանձնահատկությունները, կրոնական սահմանափակումների ազդեցությունը կնոջ հասարակական և սոցիալական դիրքի վրա» թեմայով ասուլիսի հյուրերն էին  ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դասախոս Վարդան Խաչատրյանը և Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շահե քահանա Հայրապետյանը: Խոսելով թեմայի մասին` Վարդան Խաչատրյանը ասաց, որ ծայրահեղական մոտեցում գոյություն ունի` միջնադարում կարծիք կար, որ կինը հոգի չունի և իր կողմից բազմաթիվ ուսումնասիրություններ են կատարվել պարզելու նման մոտեցման պատճառը:  Տեր Շահեն հավելեց, որ եկեղեցի մտնելուց մենք տեսնում ենք Մարիամ Աստվածածնին, ով բոլոր կանանց ելակետն է: «Աստվածաշնչում մենք գրաբարով ունենք հետևյալը` «զհետս կնոջ», որը աշխարհաբարում հաճախ սխալ թարգմանություն ունի` «կնոջ հետևից»,  իրականում այն նշանակում է «կնոջ հետ»: Նա նաև ասաց, որ միգուցե իր ասածը ծայրահեղական հնչի, բայց հաճախ հայ գենի պահողը կինն է, ով զոհաբերելով իրեն, շարունակական է դարձնում հայ գենը:

analitik.am armenpress.am aravot.am armradio.am

  • 2014-03-27
×