Այսօր՝ մարտի 26-ին, Միջինքն է

Այսօր՝ մարտի 26-ին, Միջինքն է

Մարտի 25-ին «Անալիտիկ» ակումբում տեղի ունեցած «Միջինք. Մեծ Պահքի կես, ավանդույթներ և ժողովրդական սովորույթներ» թեմայով ասուլիսի հյուրերն էին  Արարատյան Հայրապետական Թեմի երիտասարդական կառույցի համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը, Ավանի Սուրբ Հակոբ եկեղեցու երիտասարդական միության անդամ Հասմիկ Միրզոյանը: Միջինքին Մեծ պահքը չի ընդհատվում: Այսինքն, պահեցողները շարունակում են պահել պահքը:«Արարատ» երիտասարդաց միության կողմից ներկայացնում ենք պահոց բաղարջի բաղադրատոմս:  Միջինքի բաղարջ /Տապլա/ (Մեծ պաս) 10 հոգու համար. 1 կգ ալյուր, 100գ մեղր, 150գ ձեթ, 200գ ջուր, 12գ սոդա, 20գ  աղ: Բարձրորակ ալյուրով, մեղրով, աղով, ձեթով, խմորի սոդայով և գոլ ջրով, առանց երկար հունցելու պատրաստել պինդ խմոր, ծածկել խոնավ շորով և թողնել հանգստանալու 15-20 րոպե: Ապա խմորի որևէ հատվածում կարելի է դնել մետաղադրամ կամ խաչ, գրտնակել 1-1.5սմ հաստության կլոր շերտով, կողքերը նախշել, երեսին պատառաքաղով գծեր քաշել, մի քանի տեղից ծակել, մեղր քսել և թխել թոնրում կամ փռում: Մատուցում են ընթրիքին, այն բաժանում են այնքան կտորների, որքան ընտանիքի անդամների թիվն է:

life.panorama.am analitik.am

  • 2014-03-26
×