Վերջին օրերին ֆեյսբուքյան օգտատերերից մեկի՝ Ամենայն Հայոց Հայրապետի ընտրությանը վերաբերող գրառումը ինտերնետային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել: Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվանը հայտնում է, որ այդ գրառման մեջ տեղ գտածը էժանագին հերյուրանք է: Հիշեցնում ենք, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Հովվապետ ընտրում է Ազգային եկեղեցական ժողովը, որի պատգամավորները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հավաքվում են աշխարհի չորս ծագերից:
Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան