Մարտի 21-ին պոեզիայի համաշխարհային օրվա առթիվ Ֆրանսիայի դեսպանատանը կից գործող «Ալիանս ֆրանսեզ» հանդիպում էր կենրտոնը կազմակերպել հայ և ֆրանսիացի բանաստեղծների համար: Հայ հեղինակներից հրավիրվել էին նրանք, ում ստեղծագործությունները թարգմանվել են ֆրանսերեն: ԱՀԹ Նորքի Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար արժանապատիվ Տ. Թովմա քահանա Անդրեասյանը, ով ևս հրավիրվել էր այս հանդիպմանը, ժամանակակից հայ պոետներից է, ով ֆրանսերեն թարգմանված մի շարք բանաստեղծություններ ունի: Հայ գրողներից այստեղ էին նաև Խաչիկ Մանուկյանը, Գոհար Գալստյանը, Արմենուհի Սիսյան, Հերմինե Նավասարդյան, Տիգրան Գաբոյան, Վահե Արսենը և այլն: Ֆրանսիական կողմը ներկայացնում էին երիտասարդ բանաստեղծներ:Երեկոյի ընթացքում ընթերցվեցին բանաստեղծություններ, տեղի ունեցավ քնարկում ժամանակակից պոեզիայի հարցերի ու հեռանկարների շուրջ:
Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան