Միջինքն այս տարի մարտի 26-ին է

Միջինքն այս տարի մարտի 26-ին է

Մեծ Պահքն այս տարի կիսվում է մարտի 26-ին և կոչվում է միջինք: Միջինքին Մեծ պահքը չի ընդհատվում: Այսինքն, պահեցողները շարունակում են պահել պահքը: Ըստ Մաղաքիա արք.Օրմանյանի` Միջինք անունը տրվում է Մեծ պասը կիսող օրվան, որը տոնական նշանակություն չունի: Միջինք է Դ (չորրորդ) չորեքշաբթի կամ Մեծ պասի 24-րդ օրը: Միջինքից սկսած` Խաղաղական ժամերգության ընթացքում սկսում են երգվել Ստեղի շարականները` հավուր պատշաճի: Այդ օրը, ըստ ժողովրդական ավանդության` հայ տանտիկինները թխում են բաղարջ, որի մեջ մետաղադրամ են դնում: Ում բաժին ընկնի այդ դրամը, այդ տարի հաջողություն կունենա: «Ծոմապահություն և պահք»` Սահակ եպիսկոպոս Մաշալյանի մեկնաբանությամբ   Մեր պահք պահող ընթերցողներին ենք ներկայացնում նաև պահոց բաղարջը... Միջինքի բաղարջ /Տապլա/ (Մեծ պաս) 10 հոգու համար. 1 կգ ալյուր, 100գ մեղր, 150գ ձեթ, 200գ ջուր, 12գ սոդա, 20գ  աղ: Բարձրորակ ալյուրով, մեղրով, աղով, ձեթով, խմորի սոդայով և գոլ ջրով, առանց երկար հունցելու պատրաստել պինդ խմոր, ծածկել խոնավ շորով և թողնել հանգստանալու 15-20 րոպե: Ապա խմորի որևէ հատվածում կարելի է դնել մետաղադրամ կամ խաչ, գրտնակել 1-1.5սմ հաստության կլոր շերտով, կողքերը նախշել, երեսին պատառաքաղով գծեր քաշել, մի քանի տեղից ծակել, մեղր քսել և թխել թոնրում կամ փռում: Մատուցում են ընթրիքին, այն բաժանում են այնքան կտորների, որքան ընտանիքի անդամների թիվն է:  

  • 2014-03-24
×