Ս. Գրիգոր Լուսավորիչն ասում է. «Պահքը մարդու դաստիարակ է, հոգևոր վարքի զորացուցիչ, մարմնի հիվանդությունները դուրս է հանում, մարում է ցանկության բորբոքած կրակը, մաքրում է մարմինը մեղքերից և այն դարձնում սրբության բնակարան»: Ս. Հայրապետը գեղեցիկ օրինակով որկրամոլներին նմանեցնում է այն գիշակեր թռչուններին, որոնք անխնա ուտելով՝ ծանրանում են և այդ պատճառով էլ դյուրությամբ բռնվում են որսորդներից, իսկ պահեցողներին նմանեցնում է այն սակավակեր թռչուններին, որոնք արագաթռիչ լինելով՝ դյուրությամբ խուսափում են որսորդներից: