Մարտի 29-ին Սբ.Երրորդություն եկեղեցու երիտասարդաց միության խուլերի համայնքն ուխտագնացության էր եկել Առաջնորդանիստ Սբ.Սարգիս եկեղեցի:Պահքի ընթացքում խուլերը Երևանի տարբեր եկեղեցիներ ուխտագնացություն են կազմակերպում և նրանց այսօրվա ուխտավայրը Սբ.Սարգիսն էր:Իրենց ներկայությամբ երիտասարդ ուխտավորներն անակնկալ մատուցեցին Սբ.Սարգիս եկեղեցում ծառայող արժանապատիվ Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանին, ով մինչ այս ծառայել էր Սբ. Երրորդություն եկեղեցում և շատ ջերմ հարաբերությունների մեջ էր նրանց հետ:Տեր հայրն իր օրհնության խոսքը փոխանցեց խուլերի հետ աշխատող տիկին Զուբեյդայի միջոցով, ասաց, որ շատ ուրախ է կրկին նրանց տեսնել, ներկայացրեց եկեղեցու պատմությունը, այնուհետև հրավիրեց գրասենյակ, օրհնած խաչեր նվիրեց:
Հ.Գ. Տեր հայրը հրավիրեց մասնակցելու խուլերին թեմի երիտասարդաց միությունների կողմից կազմակերպվող բոլոր միջոցառումներին և ասաց, որ անհամբեր կսպասի բոլորին: