Արարատյան քննարկումներ

Արարատյան քննարկումներ

Քննարկում Երևանի միջնադարյան որոշ եկեղեցիների մասինՄարտի 29-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ «Արարատյան քննարկումներ» ծրագրի հանդիպումը՝ «Երևանի միջնադարյան որոշ եկեղեցիների շուրջ» խորագրով:Հանդիպմանը ներկա էին Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդական կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը, Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու արարողապետ Տ. Կարապետ քահանա Կարապետյանը: Բանախոսությամբ հանդես եկավ «Ծիրանի» մշակութային հանգույցի նախագահ Նարեկ Աշուղաթոյանը: Նա խոսեց Երևանի միջնադարյան որոշ եկեղեցիների մասին, որոնք խորհրդային կարգերի զոհ են դարձել, քանդվել են և հիմա դրանց տեղում այլ կառույցներ են վեր խոյանում: Դրանցից էին Գեթսեմանի մատուռը, Ս. Պողոս-Պետրոս եկեղեցին, Կոզեռնի մատուռը: Քննարկման ընթացքում Ն. Աշուղաթոյանը խոսեց նաև Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցու մասին, որը ևս մեծապես տուժել էր հակաաթեիստական քարոզչության արդյունքում: Ցուցարդեց Լեզվի ինստիտուտի ապամոնտաժման ժամանակ շենքի տանիքից ու պատերից դուրս եկած խաչքարերի լուսանկարները: Քննարկման ընթացքում Տ. Պետրոսը պատմեց Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու վերակառուցման մասին, թե ինչպես Վազգեն Ա Կաթողիկոսի ջանքերով այն դարձավ խորհրդային տարիներին կառուցված առաջին եկեղեցին: «Եկեղեցին, իհարկե, վերակառուցվեց. դրա տեղում հին եկեղեցին էր, սակայն այն, ինչ հիմա ունենք, ավելի շատ նոր եկեղեցի է, որի ճարտարապետը Ռաֆայել Իսրայելյանն էր»,- ասաց Տ. Պետրոսը: Հիշեցնենք, որ «Արարատյան քննարկումները» Արարատյան Հայրապետական թեմի և «Ծիրանի» ՀԿ-ի համատեղ նախագիծն է, որը անց է կացվում ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ու աջակցությամբ:

shoghakat.am - ռեպորտաժ mskh.am aravot.am slaq.am 168.am irates.am norlur.am

Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան

  • 2014-03-29
×