Երիտասարդները նշեցին միջինքը

Երիտասարդները նշեցին միջինքը

Մարտի 26-ը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցով միջինք էր՝ միջին օրը, որով կիսվում է Մեծ պահքը: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում ԱՀԹ երիտասարդական միություններն օրը նշեցին պահքին ու հատկապես միջինքին բնորոշ հյուրասիրությամբ: Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով: Հավաքվել էին թեմի երիտասարդական միություններն՝ իրենց հոգևոր պատասխանատուների գլխավորությամբ: Երեկոյի ընթացքում երիտասարդները ցուցադրեցին Բարեկենդանի ժամանակ իրականացրած ֆլեշմոբի մասին պատմող ֆիլմը, տարբեր խաղեր ու վիկտորինաներ կազմակերպեցին, միասնաբար պարեցին հայկական ժողովրդական ու ազգային պարեր: Լուսանկարները դիտք այստեղ Միջինք. Մեծ պահքը կիսվեց - ShoghakatTV

Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան

  • 2014-03-28
×