Սովորաբար տուն ասելով` պատկերացնում ենք վայր, որտեղ ապրում են մայրիկը, հայրիկը, տատիկը, պապիկը և երեխաներ: Երեխաներն էլ տուն նկարելիս անպայման կողքին նկարում են մայրիկին, հայրիկին և իրենց: Բայց այս տան «նկարում» ամեն ինչ մի փոքր այլ է: Նորք-Մարաշի 0-ից 6 տարեկան երեխաների համար նախատեսված «Մանկան Տան»-ն ընտանիքի անդամներից ապրում են միայն մանուկները: Սակայն ապրիլի 5-ին մանկատան ընտանիքի առօրյան փոխվեց, քանի որ նրանց հյուր էին եկել Նորք-Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զաքարիա քահանա Ավետիսյանը և երիտասարդաց միության անդամները:
Քաղցրավենիք, խաղեր ու բարձր տրամադրություն. այսօր մանկան տանը գարնանային գույները ոչ միայն դրսում էին, այլև փոքրիկ բնակիչների սրտերում:
Մանուկների ընտանեկան նկարում այսօր տնակի և երեխաներին կողքին կնկարենք նաև մի քահանա և երիտասարդներ, ովքեր դարձել են այս տան լիարժեք և մշտական անդամ:
Տեր հայրն օրհնեց փոքրիկներին, որից հետո երիտասարդները բակային խաղեր խաղացին փոքրիկների հետ:
Հասմիկ Թամամյան