Այսօր Ավետման տոնի առթիվ ԱՀԹ առաջնորդարանում տեղի ուենցավ փոքրիկ համերգ: Համերգին մասնակցում էին Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու «Արարատ» երգչախումբը, Ս. Երրորդություն եկեղեցու երգչախումբ ու խուլերի համայնքի երիտասարդները, Ս. Հովհաննես եկեղեցու նորաստեղծ «Օվսաննա» երգչախումբը, «Զանգակներ» համույթը, «Մանկունք» համախումբը:Համերգին ներկա էր ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Սրբազան հայրը շնորհավորեց կանանց ու աղջիկներին՝ Հայ եկեղեցու մեծագույն սուրբ Տիրամոր Ավետման տոնի առթիվ՝ մասնավորապես ասելով. «Բոլոր հայ մայրերը կույս են, այսինքն՝ սուրբ: Չկա ավելի մեծ գեղեցկություն, քան մայրը, հատկապես՝ հղի մայրը: Այո, կանայք են մեր Տիրոջ արարչագործության շարունակողը: Կանայք էին, որ անդավաճան մնացին Հիսուսի հետ մինչև խաչելություն: Շնորհավորում եմ ձեզ սիրելի հայ մայրեր ու աղջիկներ: Թող Աստծո օրհնությունը ու սերը միշտ ձեզ հետ լինի»: Լուսանկարները դիտեք այստեղ «Հոգևոր զրույցներ» Ս. Աստվածամոր և հայ մայրերի մասին. պատմում է ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Շահե քահանա Հայրապետյանը:
Ավետման տոնը Հ1-ի «Առավոտ լուսո» ծրագրում «Ժամը» լրատվական ծրագրի կիրակնօրյա թողարկում slaq.am ArTvAZDARAR armeniatv.am Էպիկենտրոն