Ապրիլի 4-ին Երևանի կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ ԱՀԹ Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցու «Օվսաննա» նորաստեղծ երգչախմբի առաջին համերգը: Երգչախմբի ղեկավարը Շահե Քեշիշյանն է: Համերգի ծրագրում ընդգրկված էին կոմիտասյան երգեր ու շարականներ: Հենց այդ պատճառով այն նվիրվեց Կոմիտաս վարդապետի ծննդյան 150 ամյակին: Ներկա էին ԱՀԹ քահանայից դասը, համայնքի անդամներ: Համերգը բացեց Ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Վահան քահանա Առաքելյանը՝ նշելով, որ երգչախումբը ստեղծվել է ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ: Նա շնորհակալություն հայտնեց նաև Տ. Դանիել քահանա Բաղումյանին, ում ջանքերով էլ հավաքվել է երգչախմբի կազմը: Համերգի ավարտին Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի շնորհավորանքն ու օրհնության խոսքը փոխանցեց ԱՀԹ երիտասարդական կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը:
Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան