Առաջնորդարանում ցուցադրվեց Քեսաբի մասին ֆիլմը

Առաջնորդարանում ցուցադրվեց Քեսաբի մասին ֆիլմը

Ապրիլի 12-ին ԱՀԹ առաջնորդարանի դահլիճում ցուցադրվեց «Քեսաբ» ֆիլմը: Դիտմանը ներկա էր ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Նրան ուղեկցում էին առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու արարողապետ Տ. Կարապետ քահանա Կարապետյանը և Տ. Տաճատ քահանա Դավիդյանը:Սրբազան հոր գլխավորությամբ Տերունական աղոթքով սկսվեց միջոցառումը: Ապա ընդհանրական աղոթք առաքվեց առ Աստված Սիրիայի խաղաղության ու քեսաբահայության բարօրության համար: Ֆիլմի ստեղծման մասին խոսեց հեղինակը՝ Նանե Բագրատունին: Այն նկարահանվել է 2009-2010 թվականներին: Մի քանի մասից է բաղկացած: Ցուցադրվեց միայն առաջին մասը: Ֆիլմի դիտումից հետո ծավալվեց քննարկում: Սրբազան հորը հատկապես հետաքրքրում էին երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի ծննդավայրի ու հայրական տան մասին մանրամասները: Ֆիլմը քեսաբահայերի կենցաղի, սովորությունների ու առօրյայի վավերագրությունն է: Հանդիպման ավարտին Նանե Բագրատունու հետ ձեռք բերվեց պայմանավորվածություն ֆիլմի մյուսը մասերի ցուցադրության մասին:

Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան

  • 2014-04-14
×