Հուլիսի 8-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը: Այդ առիթով բոլոր եկեղեցիներում մատուցվեց տոնական Ս. Պատարագ:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորրհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի համայնքներում հոգևոր արարողություններից բացի տոնը նշվեց նաև ժողովրդական ավանդույթներով` ջրախաղով ու ազգագրական համույթների ելույթներով: Կազմակերպվել էին նաև ուխտագնացություններ:
Տոնի նախօրեին՝ հուլիսի 7-ին, թեմի երիտասարդաց միությունները «Վերակագնենք մեր ազգային տոները» խորագրի ներքո կազմակերպել էին Վարդավառի նախատոնակը:
Ս. Երրորդություն եկեղեցու բակում հավարտ Ս. Պատարագի կազմակերպվեց տոնական գեղեցիկ միջոցառում և ավանդական ջրախաղ:
Ս. Աննա և Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցիների բակում կազմակերպվեց ազգային երգի-պարի երեկո: «Կարին» ավանդական երգի-պարի խմբը օրը իսկական տոնի վերածեց:
Մրգավանի Ս. Հակոբ եկեղեցու բակում տեղի ունեցավ ֖միջոցառում` համեմված ժողովրդական երգ ու պարով գյուղի երեխաներն ու երիտադարդների մասնակցությամբ և հավատավոր ժողովրդի ներկայությամբ: Ավարտին եկեղեցու հոգևոր հովիվն իր օրհնությունը փոխանցեց ներկաներին, որից հետո սկսվեց ավանդական ջրախաղը:
Մասիսի Ս. Թադեոս եկեղեցու «Գեղարդ» միության անդամները Վարդավառի տոնի առթիվ Ս. Պատարագի ավարտին վարդեր և տոնի խորհրդանիշ համարվող խնձորներ նվիրեցին հավատացյալներին:
Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում տոնական Սուրբ և Անմահ Պատարագից հետո կատարվեց մատաղօրհնություն և հյուրասիրություն:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին