Շնորհավորում ենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի տարեդարձը

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Շնորհավորում ենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի տարեդարձը

Շնորհավորում ենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի տարեդարձը

Վեհափա՛ռ Տեր,
 

Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր դասի և հավատավոր զավակների անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը՝ ծննդյան տոնի առթիվ:

Աստվածային նախախնամությամբ Հայաստանի առաջ ծառացած պատմական մարտահրավերները հաղթահարելու բարդ ժամանակաշրջանում հենց Ձեզ հանձնվեց առաքելահիմն մեր Եկեղեցու հայրապետը լինելու ծանր, բայց և միևնույն ժամանակ՝ քաղցր լուծը: Ձեզ վստահվեց այն «հուժկու ցուպը», որով Դուք պիտի շարունակեիք մեր նախորդ կաթողիկոսների հայրենաստեղծ ու հայրենապահպան գործունեությունը Հայաստանում և ի սփյուռս աշխարհի:
 

Այս տարիների ընթացքում Ձեր անձանձիր աշխատանքի ու անսահման հոգածության շնորհիվ հարյուրավոր եկեղեցիներ են կառուցվել և նորոգվել, կյանքի են կոչվել բազմաթիվ սոցիալական ու բարեգործական ծրագրեր: Ձեր ուշադրության ու աջակցության ներքո են եղել մատաղ սերնդի դաստիարակության, կրթության ու հոգևոր սնունդ տալու կարևորագույն  նախաձեռնությունները:
 

Վեհափա՛ռ Տեր,

Աղոթում ենք, որ Բարձրյալն Աստված քաջառողջություն և երկար տարիների արդյունաշատ իրագործումներ պարգևի՝ Հովվապետի նվիրական Ձեր սպասավորության մեջ: Թող Տիրոջ զորակցությունը և առաջնորդությունը առավել բեղումնալից դարձնեն Ձեր գահակալությունն՝ ի շահ և հօգուտ հայ ժողովրդի և ի պայծառություն Հայաստանյայց եկեղեցու:

 

Որդիական խոնարհութեամբ մատչիմք ի համբոյր Ձերդ Սրբութեան Սուրբ և Օծեալ Աջոյն

  • 2018-08-21
×