Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Քրիստոսի հրաշափառ մուտքը Երուսաղեմ՝ Ծաղկազարդը: Այդ առթիվ բոլոր եկեղեցիներում մատուցվեց Ս. Պատարագ: ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Պատարագը մատուցվեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Պատարագիչը նույն եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Շահե քահանա Հայրապետյանն էր: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակված է մանուկների օրհնության օր, քանի որ մանուկներն էին, որ տաճարում Հիսուսին ողջունեցին «Օվսաննա, օրհնություն Դավթի որդուն» աղաղակելով: Այսօր Ս. Պատարագի ընթացքում Տ. Նավասարդ Սրբազանն օրհնեց երեխաներին: Սրբազան Հոր գլխավորությամբ հավատացյալները ընդհանրական աղոթք առաքեցին առ Բարձրյալն Աստված: