Այսօր Ոսիտկանության աշխատողների օրվա առթիվ Ոստիկանական ակադեմիայում նշվեց ոստիկանների օրը: Ներկա էին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Ոստիկանական ակադեմիայի հոգևոր պատասխանատու Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը, Տ. Վրթանես քահանա Բաղումյանը, Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու սպասավոր Հովհաննես սարկավագ Ներսեսյանը, բարձրաստիճան ոստիկաններ, զոհված ոստիկանների մայրեր, հարազատներ: Ակադեմիայի բակում կառուցված մառուռում Տ. Պետրոսի գլխավորությամբ և Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու երիտասարդաց միության «Արարատ» երգչախմբի մասնակցությամբ կատարվեց հոգեհանգստի կարգ բոլոր զոհված ոստիկանների հոգիների համար: Զոհված ոստիկանների հուշարձանին Վլադիմիր Գասպարյանը ծաղկեպսակ դրեց ապա ընդունեց ոստիկանական ակադեմիայի կուրասնտների փոքրիկ շքերթը: Տ. Պետրոսի գլխավորությամբ հուշարձանի մոտ օրհնության կարգ կատարվեց:
Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան