Զատկի տոնի խորհրդի և ավանդական ծիսակարգի մասին

Զատկի տոնի խորհրդի և ավանդական ծիսակարգի մասին

Օրը շատ խորհրդավոր է, իր մեջ մեծ շնորհ է պարունակում: Քրիստոնեական աշխարհը պատրաստվում է Սուրբ Հարության կամ Զատկի տոնին:Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Ս. Հովհաննես եկեղեցու խորհրդակատար Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանն ու նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին խոսեցին Զատկի տոնի ավանդական ծիսակարգի, կենաց ծառի ու սեղանների զարդարման, տոնի խորհրդի ու ավագ շաբաթվա մասին:Զատիկ բառն առաջացել է զատվել բառից, որը հրեա ժողովրդի գերությունից ազատվելու պատմության հետ է կապված: Յուրաքանչյուր ոք երեկոյան զատկական գառն է մորթում և այդ արյունով ներկում դռները, որպեսզի որևէ մեկը այդ ընտանիքներից չտուժի:«Այդ արյամբ իրենք ազատվեցին մահվանից: Զատիկը քրստոնեական ամենամեծ տոնն է: Քրիստոսի արյամբ մարդը փրկվեց: Քրիստոսն ինքն էլ համարվում է զատկական գառ: Մարդու անմահ հոգին գնվեց մահվանից»,- ասաց քահանան:Նա նշեց, որ այսօր Ավագ Ուրբաթն է, եկեղեցիներում կատարվում է Քրիստոսի Խաչելության կարգը: Վաղը՝ Ավագ Շաբաթ, կավարտվի Մեծ Պահքը, մարդկանց կտրվի ավետիսը Քրիստոսի հարության մասին: Մարդիկ կվերադառնան տուն՝ նշելու զատիկը՝ իրենց հետ տանելով Քրիստոսի հոգին խորհրդանշող ճրագը:Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը հայտնեց, որ վաղը ջահերով երթ կլինի Ս.Սարգիս եկեղեցուց դեպի Հանրապետության հրապարակ, այնտեղ շահերով խաչ կկառուցվի, փառաբանական աղոթքից հետո ջահերը կփոխանցվեն մարդկանց: Կիրակի օրը Սուրբ հարության զատկական պատարագ կմատուցվի բոլոր եկեղեցիներում:Նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին էլ նշեց, որ մեր ժողովրդական մշակույթը շատ հարուստ է, ժողովրդական տոները միացել են քրիստոնեության հետ:Անդրադառնալով ածիկին, նա ասաց, որ ցորենը համարվել է եղբայր, պատահական չէ, որ հայ ժողովուրդն ածիկ է աճեցնում. «Այն Աստծո կողմից մեծանում, հասունանում, կտրտվում, տառապում, գեհենի մեջ եփվում և դառնում է հաց: Քրիստոսը ինքն էլ նահատակվեց և հարություն առավ, այդպես էլ ամեն մարդ մահանում և ամեն առավոտ արթանանում է՝ նոր կյանքի սկզբով»:Նաև աքլորի գաղափար կա: Մարդիկ ասում են. «Ելավ կանչեց ննջեցելոց, Քրիստոս հարյավ ի մեռելոց»:Ինչ վերաբերում է ձուն ներկելուն և գույնին, Լուսիկ Ագուլեցին նկատեց, որ մարդիկ սկսում են ստեղծագործել, բայց ձուն պիտի կարմիրով ներկել, այն Քրիստոսի արյունն է խորհրդանշում:«Իսկ ձուն տարբեր խորհուրդ է ունեցել, տարբեր կենդանիների ձուն տարբեր նշանակություն ունի: Մեկ այլ խորհրդանիշ է կենաց ծառը, որը խաչն է: Այն Քրիստոսի մահվանից հետո ծաղկեց: Բացառիկ է նաև այն, որ միայն մեր աղջիկներն են ձվի վրա գեղեցիկ գործել: Ուրբաթ օրը հայ ժողովուրդը կոչում է «Հուդայի աչքը հանելու օր»: Յուրաքանչյուր աղջիկ գիտեր, ուրբաթ օրը ինչ պիտի աներ»,- ասաց նկարչուհին:Տեր Շմավոնն էլ հավելեց, որ Զատկի օրը չպետք է աշխատել, գոնե մինչև պատարագը: Ճիշտ չէ նաև Զատկի օրը գերեզման գնալը:

Panorama.am youtube.com old_news.am a1plus.am blogold_news.am

  • 2014-04-18
×