Ի՞նչ կերակուրներ դնել Զատկի սեղանին.

Ի՞նչ կերակուրներ դնել Զատկի սեղանին.

«Զատկի տոնին սեղաններին դրվում են գինի, ձկնեղեն, քաշովիներ, ներկած ձու» «Մեծ պահքի խորհուրդը յուրաքանչյուր քրիստոնյայի համար մեծ նշանակություն ունի և այս շրջանում շատ կարևոր է, որ մենք հաճախ աղոթենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Տեր Զգոն քահանա Աբրահամյանը:Նրա խոսքով՝ այս ժամանակահատվածում մարդը մտերմանում է Աստծո հետ և մարդիկ հաճախ բուժվում են հիվանդություններից:Հոգևորականի խոսքով՝ շատ կարևոր է, որ Մեծ պահքի ընթացքում պահպանեն թե՛ հոգևոր, թե՛ սննդային կողմը, քանի որ «մարմնով տկանարալով, մենք հզորացնում ենք մեր հոգին»: Նա նշեց, որ այս օրը ձուն պետք է միայն կարմիր ներկել, քանի որ այն խորհրդանշում է Քրիստոսի թափած արյունը:Ասուլիսի մյուս բանախոս՝ «Հայ խոհարարների միություն» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը ասաց, որ Զատկի տոնին սեղաններին դրվում են գինի, ձկնեղենից պատրաստված ուտեստներ, քաշովիներ, ուտելի բույսեր, ներկած ձու:Տեր Զգոնը ասաց, որ չամիչով փլավը պարտադիր է Զատկի սեղանին, քանի որ քրիստոնեական խորհուրդ ունի՝ սպիտակ բրինձը խորհրդանշում է քրիստոնյաներին, իսկ չամիչը խորհրդանշում է եկեղեցու սրբերին:

Aysor.am tert.am

  • 2014-04-18
×