Ապրիլի 26-ին Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդական միությունների անդամները` Տ. Պետրոս Ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ, Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց մեկնեցին ուխտագնացության դեպի Մխչյանի Ս. Հովհաննես եկեղեցի: Այնտեղ կմասնակցեցին Ս. Պատարագին, որի ավարտին տեղի ունեցավ մատաղի օրհնություն, և յուրասիրություն: Ապա ելույթ ունեցան Մխչյան գյուղի դպրոցի պարի խումբը և Մխչյանի Ս. Հովհաննես եկեղեցու երգչախումբը:Այստեղից ուխտավորները մեկնեցին Մարմարաշենի Ս. Գևորգ եկեղեցի, որտեղ միասնական աղոթեցին և եկեղեցու բակում շուրջպար բռնեցին: