Հուշ երեկո նվիրված Հայոց ցեղասպանության 99-ամյակին

Հուշ երեկո նվիրված Հայոց ցեղասպանության 99-ամյակին

Արարատյան Հայրապետական թեմի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության ջանքերով կազմակերպվեց Հայոց ցեղասպանության 99-ամյակին նվիրված միջոցառում, որը անցկացվեց Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում: Միջոցառմանը ներկա էին հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը և միության հոգևոր պատասխանատու Տեր Զենոն քահանա Բարսեղյանը: Միջոցառումը սկիզբ առավ Տերունական աղոթքով, որից հետո երիտասարդներն իրենց բանախոսությամբ, ասմունքով և հոգևոր երգերի կատարմամբ ամբողջացրին եկեղեցում ներկա եղող հավատացյալների հոգիներում օրվա խորհուրդը՝ պայքարի ոգին, որը մշտապես պետք է իր մտքում և սրտում կրի ամեն հայորդի:

ՅԻՇԱՏԱԿ ՀԱՅՈՑ ՆԱՀԱՏԱԿԱՑ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ ԵՂԻՑԻ «Զորավոր» երիտասարդաց միություն

  • 2014-04-26
×