Ապրիլի 26-ին Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրն է

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Ապրիլի 26-ին Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրն է

Ապրիլի 26-ին Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրն է

Այդ առիթով Արարատյան Հայրապետական թեմի Ս. Հովհաննես անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ:

1. Երևանի Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցում կմատուցվի Ս. Պատարագ՝ հանդիսապետությամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի: Ս. Պատարագի ավարտին եկեղեցու բակում տեղի կունենա հոգևոր-ազգային միջոցառում, երգ ու պար, մանկական նկարչական մրցույթ, խեցեգործական իրերի ցուցահնդես-վաճառք, մատաղի օրհնություն և բաժանում:

2. Իսկ Մխչյանի Ս. Հովհաննես եկեղեցու համար այդ օրը նաև ուխտի օր է, քանի որ վերանորոգումից հետո եկեղեցին վերաօծվել է Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրը:Ապրիլի 26-ին, ժամը 09.00-ին Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդական միությունների անդամներն առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնեն ուխտագնացության դեպի Մխչյանի Ս. Հովհաննես եկեղեցի: Ժ. 10.30-ին Մխչյանի Ս. Հովհաննես եկեղեցում կմատուցվի Ս. Պատարագ, ժ. 12.30-ին կլինի մատաղի օրհնություն, հյուրասիրություն, ժ. 13.00-ին՝ համերգ, ծրագրում՝ Մխչյանի դպրոցի պարի խմբի ելույթը, կիթառահար զույգ եղբայրների կատարումները, «Արարատ» երգչախմբի և Մխչյանի Ս. Հովհաննես եկեղեցու երգչախմբի ելույթները:

  • 2014-04-25
×