Մայիսի 4-ին ԱՀԹ-ի Առաջնորդական Փոխանորդ Տեր Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ՝ Մասիսի Սուրբ Գևորգ եկեղեցու կիրակնօրյա վարժարանի ավելի քան հիսուն սաներ, հավատացյալներին ներկայացրին իրենց պատրաստած զատկական միջոցառումը: Միջոցառման ավարտին սաներին բաժանվեցին Առաջնորդարանի կողմից տրամադրված նվերները: