Մայիսի 4-ին ԱՀԹ Առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցավ «Խաչի քարոզ ակցիան» խորագրով հանդիպում PR մասնագետ Նարեկ Մալյանի հետ: Հանդիպման ընթացքում Ն. Մալյանը խոսեց ժամանակակից աշխարհում գործածվող PR տեխնոլոգիաների մասին: Օրինակներով բացատրեց, թե ինչպես են մարդիկ մոնիպուլյացիայի միջոցով վարկաբեկում կամ մեծարում մարդկանց ու երևույթները, ինչպես են մերժելի երևույթները որոշակի ժամանակի ընթացքում հասարակության համար դարնձում հանդուրժելի: Երիտասարդների խնդրանքով նա նաև ներկայացրեց հակաքայլեր, որոնք հնարավոր է կիրառել «սև PR»-ի դեմ: Հանդիպման երկրորդ մասը տրամադրվեց ԱՀԹ երիտասարդաց միությունների նախաձեռնած «Խաչի քարոզ ակցիայի» նախապատատրաստմանը:
Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան