Փետրվարի 10-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ նվերներ հանձնվեցին «Հավատ և սեր» և «Լույսի աստղ» ՀԿ հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով ընտանիքների 52 երեխայի:
Մինչ նվերների հանձնումը Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանն օրհնեց մանուկներին և նրանց պատմեց Սուրբ Սարգիս զորավարի մասին:
Գրեթե 7 տարվա համագործակցության արդյունքում գեղեցիկ ավանդույթ է ձևավորվել ամեն տարի Սուրբ Սարգսի տոնին օրհնել այս մանուկներին և նրանց հանձնել փոքրիկ, բայց սպասված նվերներ:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին