Սեպտեմբերի 24-ին՝ Եռաբլուր պանթեոնում, տեղի ունեցավ Յավրովի անվան No 131 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտների երդման արարողությունը։ Աշակերտները ծաղկեդրում կատարեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի և Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների շիրիմներին։
-Այս ամենը իր մեջ ունի շատ կարևոր մի նպատակ՝ երեխաների մեջ բարձրացնել ռազմահայրենասիրական ոգին,- ասաց ներկա գտնվող սպաերից մեկը:
Ոչ մի օրենքով ամրագրված չէ, որ մարդ բարոյական պարտք ունի իր հայրենիքի, զինվորի առաջ, սակայն գրեթե յուրաքանչյուր հայ իր պարտքն է համարում ծառայել իր հայրենիքին։ Եվ բոլորովին պարտադիր չէ, որ այդ ծառայությունն իրականացվի միայն զինվորական տեսանկյունից։
Այդպես էլ այս աշակերտները, որոնք բարոյական պատասխանատվություն են զում իրենց հայրենիքի և զինվորի հանդեպ, եկել են երդվելու, որ ապագայում կկատարեն իրենց պարտքը։
-Չնայած մենք աղջիկներ ենք, բայց պատրաստ ենք մեր պարտքը կատարելու՝ մեր հայրենիքի և մեր բանակի առաջ,-ասաց 9-րդ դասարանի մի աշակերտուհի:
Երդման արաողությունից հետո Եռաբլուր Ս.Նահատակաց Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մկրտիչ ավագ քահանա Թովմասյանը իր օրհնության խոսքը ուղղեց աշակերտներին: