Սեպտեմբերի 25-ին, Աջափնյակ համայնքի Վազգեն Ա–ի անունը կրող համար 168 դպրոցում, տոնեցին երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Հայրապետի ծննդյան 110-ամյակը: Դպրոցի սաները գեղեցիկ բեմադրության միջոցով ներկայացրին Վեհափառի կյանքի և գործունեության մի շարք մանրամասներ։ Միջոցառման իրականացման մեջ իրենց ներդրումն ունեցավ նաև Արարատյան Հայրապետաան թեմի «Արարատ» երգչախումբը։
Երիտասարդաց միությունների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը և Դավիթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խորեն քահանա Մարուքյանը ևս ներկա գտնվեցին միջոցառմանը՝ կարևորելով նմանատիպ միջոցառումների կրթադաստիարակչական կարևորությունը։
Գեղարվեստական ծրագրից հետո օրհնության խոսքով հանդես եկան նաև ՔԴԿ տնօրեն Գերաշնորհ Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը և դպրոցի տնօրենը՝ շնորհակալություն հայտնելով աշակերտներին և կազմակերպիչներին գեղեցիկ միջոցառաման համար։
Մարիետտա Խաչատրյան