Սեպտեմբերի 29-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց Ս. Գևորգի տոնը: Այն մեծ շուքով նշվեց Նորագավթի Ս. Գևորգ եկեղեցում: Գեղեցիկ ավանդույթի համաձայն եկեղեցի բերվեց Ոսկեկող Ավետարանը, որը հավատացյալների խոնարհմանը մնաց մինչև երեկոյան ժամերգության ավարտը: Պատարագիչը՝ Մրգավան գյուղի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պարգև քհն. Պալգևորգյանն էր:
Հընթացս Ս. Պատարագի, հոգևոր հովիվ Տ. Վարդան քահանա Գափոյանի նախագահությամբ, օրհնվեցին նաև Նորագավթի դեղձենիների առաջին պտուղները և բաշխվեցին ուխտավորներին:
Այս տարի առաջին անգամ Ս. Գևորգ եկեղեցու համայնքի նախաձեռնությամբ հիմք դրվեց նոր ավանդույթի. պատրաստվեց դեղձով ու բրնձով փլավ և Ս. Պատարագի ավարտին այն հյուրասիրվեց ուխտավորներին:
Իսկ Նորագավթի մշակույթի տան սաներն իրենց երգ ու պարով ոգևորեցին և ուրախացրեցին ներկաներին՝ էլ ավելի տոնական դարձնելով օրը: