Սեպտեմբերի 30-ին Արգավանդի Ս․Սարգիս եկեղեցու վերաօծման 11-րդ տարելիցն էր: 11 տարի առաջ, Վարագա Ս. Խաչի տոնին վերաօծվեց եկեղեցին, և այս օրը Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ հայտարարվեց եկեղեցու ուխտի օր: Պատարագիչը՝ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանն էր։
Ս. Պատարագին մասնակցում էին բազմաթիվ ուխտավորներ, ինչպես նաև՝ Մարի Իզմիրլյանի անվան մանկատան երեխաները, ովքեր ամեն կիրակի գալիս են՝ պատարագին ներկա գտնվելու և Հաղորդություն ստանալու։
Ս. Պատարագից հետո ջերմ ու բարի մթնոլորտում տեղի ունեցավ սիրո ճաշ և մատաղի հյուրասիրություն, որին մասնակցեցին ներկա գտնվող ուխտավորները։