Տարեցների միջազգային օրը՝ թիվ 1 տուն-ինտերնատում

Տարեցների միջազգային օրը՝ թիվ 1 տուն-ինտերնատում

Հոկտեմբերի 1-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խորեն քահանա Մարուքյանը և թեմի բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանն այցելեցին թիվ 1 տուն-ինտերնատ՝ տարեցների միջազգային օրը շնորհավորելու և նախատեսված օգնությունը ծերերին հասցնելու:
 

Տարեցների միջազգային օրը շնորհավորելու  և օրվա խորհուրդը նրանց հետ կիսելու էին եկել նաև Ջիվանու անվան աշուղական դպրոցի սաները, նրանք  իրենց երգերով իսկական տոնի վերածեցին տարեցների օրը։
 

Տարեցների միջազգային օրվա առթիվ Արարատյան Հայարապետական թեմի բարեգործական ծրագրերի բաժինը նախատեսում է նաև տնայցեր՝ 25 միայնակ ծերերի, որոնց կտրվի հոգևոր և նյութական աջակցություն: 
 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2018-10-02
×