Փետրվարի 25-ին ԱՀԹ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ս. Աստվածածին եկեղեցու երիցատանը մեկնարկեց «Կանա» քրիստոնեական դաստիարակության կենտրոնի «Կանա-Սինգլ» ակումբի երիտասարդական հերթական հավաքը: Մինչ հանդիպումը երիտասարդները մասնակցեցին երեկոյան ժամերգությանն, ապա՝ հանդիպում-քննարկմանը: Քննարկման թեման էր՝ «Դրախտի երջանկություն»։ Հանդիպման վերջում հրավիրված բոլոր մասնակիցներն ազգագրական երգուպարով ու խաղերով նշեցին Բուն Բարեկենդանի տոնը։
«Կանա» կենտրոնի «Կանա-Սինգլ» երիտասարդական հավաքի հանդիպումները շարունակելի են:
Պատրաստեց Նաիրա Աթոյանը