Բուն Բարեկենդանի տոնը՝ Դավթաշեն վարչական շրջանում

Բուն Բարեկենդանի տոնը՝ Դավթաշեն վարչական շրջանում

Այսօր՝ փետրվարի 26-ին, Դավթաշեն վարչական շրջանում մեծ շուքով նշեցին Բուն Բարեկենդանի տոնը։ Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու բակում Տեր Խորեն քահանա Մարուքյանը ներկաներին փոխանցեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը, այնուհետև ներկայացրեց տոնի խորհուրդը, որից հետո իրենց երգ ու պարով հանդես եկան Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցի շնորհալի սաները: Երաժշտական կատարումները զուգակցված էին թեմատիկ ցուցահանդեսով և ազգային ուտեստներ, ձեռքի աշխատանքներ ներկայացնող տաղավարներով: Յուրաքանչյուր տաղավարում յուրովի էին ներկայացված տոնի խորհրդանիշները:

 

 Տոնախմբությանն իրենց ազգային ուտեստների տաղավարներով մասնակցում էին վարչական շրջանի մանկապարտեզները: Միջոցառմանը ներկա էին ԱՀԹ երիտասարդաց միությունների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը , Երևանի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Գարիկ Նազարյանը, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը:

 

 

Հիշեցնենք, որ մինչ Բուն Բարեկենդանի տոնը, որն այս տարի կնշվի մարտի 3-ին, Երևանի բոլոր վարչական շրջաններում կկազմակերպեն տոնական միջոցառումներ՝ ԱՀԹ երիտասարդաց միությունների նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։

 

 

 

 Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2019-02-26
×