Փետրվարի 20-ին Ավան վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում կայացավ գեղեցիկ միջոցառում` նվիրված Բուն Բարեկենդանի տոնին: Տոնակատարության սկզբում իր օրհնանքի և շնորհավորանքի խոսքն ավանցիներին հղեց Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հարություն քահանա Ավագյանը:
Միջոցառմանը մասնակցեցին Ավանի մշակույթի տան «Հրաշամանուկ» բեմարվեստի մանկապատանեկան ստուդիայի սաները, ինչպես նաև «Վերադարձ» ազգագրական երգի-պարի խումբը:
Ներկա էին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության մշակույթի բաժնի աաշխատակից Վարդգես Բարսեղյանը, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը, կրթամշակութային հաստատությունների տնօրեններ, բնակիչներ: